Համահայկական Բիզնես Միությունը (ABC) պատկանում է իր անդամներին:
Բարի Գալուստ

Մեր առաքելությունը

Համահայկական Բիզնես Միության առաքելությունը հայկական բիզնես ներուժի միավորումն է մեկ միասնական հարթակում, որի արդյունքում կստեղծվեն նախադրյալներ անդամ ընկերությունների համար մրցակցային պայքարում առավելություն ստանալու եւ տարաբնույթ մարտահրավերները ավելի սահուն հաղթահարելու տեսանկյունից։ Առաքելության հիմքում դրվում է << Հայերը՝ միասին, հզոր քան երբեւէ>> գաղափարական մոտեցումը։
Միացիր ABC-ին
Համահայկական Բիզնես Միության (ABC) անդամներ են հանդիսանում կազմակերպությունները, այլ ոչ թե անհատները:
Համահայկական Բիզնես Միության (ABC) նոր անդամ է դառնում այն կազմակերպությունը, որի դիմումը հաստատվել է անդամ կազմակերպությունների պարզ մեծամասնության կողմից:
Համահայկական Բիզնես Միությանը (ABC) անդամակցության հետ կապված անդամավճարներ կամ մուտքավճարներ բացառված են:
Համահայկական Բիզնես Միությանը (ABC) անդամակցության հիմքում գաղափարական եւ արժեքային համապատասխանությունն է, այլ ոչ թե նյութական բաղադրիչը:
Համահայկական Բիզնես Միությունում (ABC) խրախուսվում են Միության գործունեության բովանդակային կողմը, քաջալերվում են անդամների նախաձեռնողականությունը, փոխօգնությանն ու աջակցությանն ուղղված գործողությունները, եւ նրանք չպետք է ծանրաբեռնվեն ձեւական պահանջներով կամ ընթացակարգերով:
Համահայկական Բիզնես Միության (ABC) գործունեության հիմնական նպատակային ուղղություններն են:
ABC-ի հիմնական նպատակային ուղղությունները
Փորձի (գիտելիքի) փոխանակում
Ներդրումային (ֆոնդահայթայթման) արդյունավետ միջավայրի եւ գործընթացների կազմակերպում
Անհատական կամ համակարգային խնդիրների, մարտահրավերների հաղթահարում

Մեր գործընկերները
